ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով
01.12.2020 | 22:58

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով՝ տեղեկացրել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:

«Վերադարձել է՝ ոչ ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,-ասաց նա ու հավելեց, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին եղել է խորհրդարանում: Կոստանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի առողջական վիճակn, ընդհանուր առմամբ, լավ է, սակայն որոշակի խնդիրներ դեռևս կան, գտնվում է վերականգնման փուլում:

Դիտվել է՝ 3764

Մեկնաբանություններ